Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի էջում:
Եթե մարդը միայն ուտելու և չմեռնելու պահանջարկ ունենա, ապա կամաց–կամաց կվերածվի անասունի։ Քայլող, խոսող, ծիծաղող, ընտրություններին նախրապանի ցուցմամբ մասնակցող անասունի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
Բանակում ինքնասպանություններ եղան, պետք է դրա պատճառներն ուսումնասիրվի. Անդրանիկ Քոչարյան։
Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Fidesz» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
«Թերևս, առաջին անգամ հետխորհրդային հակամարտությունների պատմության մեջ երկու կողմերն էլ համաձայնում են կարգավիճակի շուրջ, կամ կողմերից մեկը հրաժարվում է իր հիմնական պահանջից՝ որ ոչ, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց՝ բացի նրանից, որ Արցախը որևէ տարբերակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- հավելեց Բենիամին Պողոսյանը:
Կողմ եմ, որ ՀՀ-ում բոլորն անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. Գեղամ Նազարյան:
Զավակներ կորցրած ծնողներից շատերն ուզում են, որ իրենց տղաները մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան:
Այդ նախագիծը գոնե այս պահին պետք է ընդունելի լինի. Գեղամ Նազարյանը՝ Հայկ Սարգսյանին:
Առաջարկը ձեզ են արել՝ կողմնորոշվեք. Անդրանիկ Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանին:
Անդրանիկ Քոչարյանը ընդդիմությանը մեղադրում է թերացումների մեջ:
Մենք ե՞րբ ենք քննարկելու բուն անվտանգային հարցեր՝ Գեղամ Նազարյանը՝ Պաշտպանության փոխնախարարին։
ՌԴ-ում ստեղծվելու է կապի կառավարման միջոց. Պաշտպանության փոխնախարար:
Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության փոխնախարարին հուշեց, որ կարող է չպատասխանել Մանուկյանի հարց:
Հայաստանը կմիանա ԱՊՀ երկրներում ԶՈւ -երի կապի համատեղ միավորված համակարգ ստեղծելու նախաձեռնությանը:
Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։
Գիտակցելով, որ միայն մեր համախումբ գործողությունների միջոցով կարող ենք կասեցնել Արցախի վերջնական կորուստը, նախաձեռնելու ենք մի շարք գործողություններ ուղղված Հայաստանի իշխանությունների, միջազգային հանրության ու, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման օրակարգով հանուն Արցախի փրկության։
«Նա սրանով բոլորին հասկացրեց, որ Ադրբեջանն իր փառապանծ հաղթանակը կարող է նշել այն ժամանակ, երբ արցախցին այլևս Արցախում չի ապրի։ Հենց այս օրվանից թշնամին պայթեցրեց գազատարը, սկսվեց խաղաղ բնակչությանը բարձրախոսներով ահաբեկելու գործընթաց, արդյունքում՝ սկսվեց Փառուխի նկատմամբ գործողությունները։ Նա վերջերս կրկին Կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը տեղավորվել է Փառուխում և սպառնում է պատերազմով՝ ընդգծելով, որ, միևնույն է՝ ինքը Ալիևի հետ հանդիպելու է և քննարկելու «խաղաղության պայմանագիրը»։
Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն է, որ Սպիտակ տունը փորձում է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Ի սկզբանե Արդարադատության նախարարության կողմից ներկայացված դատական իշխանության անկախությունը վտանգող նախագծով առաջարկում էր սահմանել դատավորի անհամատեղելիության պահանջների խախտման (լիազորությունների դադարեցման) նոր հիմք: Այսպես, դատավորի լիազորությունները դադարում են, եթե միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները:
Ներկայացնում ենք ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ասուլիսը. քննարկվում է սահմանային լարվածությունը, նոր պատերազմի ռիսկերը, ապրիլի 6-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր բովանդակությունը, ընդդիմության նախատեսված հանրահավաքը:
Չեմ կարծում՝ ցնցումներն այնքան մեծ լինեն, որ ՌԴ-ն տարածաշրջանում կորցնի իր դերը. Տիգրան Գրիգորյան
5-7 տարի հետո հնարավոր է՝ Արցախի Հանրապետության փոխարեն ունենանք մեկ ռազմաքաղաք. Բենիամին Պողոսյան
Հայաստանից եկող ազդակների սխալ գնահատման հետևանքով կարող ենք նոր էսկալացիա ունենալ. Տիգրան Գրիգորյան
Հասկանալի է, որ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի ստորագրվի. Բենիամին Պողոսյան
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, ինչի մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը: Զալկալիանին կշարունակի աշխատել որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ:
Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է Սերբիայում կայցած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 59,55 տոկոս արդյունքով: Սրանք են Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) պաշտոնական տվյալները, որոնք ապրիլի 4-ին հրապարակվել են քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվակի հիման վրա:
Ազգային համակարգող մարմին ստեղծելու կոչից հետո անընդհատ հանդիպումների մեջ ենք։ Ինչպես գրել էի երեկ, հիմնական խնդիրը ՓՈԽԱԴԱՐՁ անվստահությունն է բոլորը բոլորի հանդեպ։