ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆՕՐԵՆ ՄԵԿՆԱՐԿԸ. թեմատիկ զրույց` Էդգար Ղազարյանի հետ
2026 թվականի II եռամսյակում Վրաստանի տարածքից արձանագրվել է Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների 741 հազար ելք արտասահման, ինչը 3,6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Եվրոպան այսօր կանգնած է էներգետիկ լուրջ ճգնաժամի առաջ՝ պայմանավորված երաշտով և գետերում ջրի մակարդակի ռեկորդային անկմամբ, ինչի հետևանքով Ֆրանսիայում, Հունգարիայում և Ռումինիայում միջուկային էլեկտրակայանները կա՛մ դադարեցրել են աշխատանքը, կա՛մ կրճատել հզորությունները։
«Թրիգեր» հաղորդման հյուրն է Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդո Նազարիոն կատալոնական «Բարսելոնայում» անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան, սակայն, իր իսկ խոսքով, այնտեղ իսկապես երջանիկ է եղել։ Նա նույնիսկ համաձայնության էր եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ։
Եթե Իրանը ձգտում է Հորմուզի անվտանգային համակարգում ձևավորել անփոխարինելի դերակատարի դիրք, ապա նույնքան կարևոր է գնահատել, թե ինչ սահմանափակումների և արտաքին մարտահրավերների կարող է բախվել այդ ռազմավարությունը։
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են քիմիական ոլորտում առևտրատնտեսական հարաբերությունները։ Ադրբեջանից Թուրքիա քիմիական նյութերի ներմուծումը 2025-ին հասել էր 536.6 մլն դոլարի, մինչդեռ 2026-ի առաջին վեց ամիսներին այն կազմել է 268.3 մլն դոլար, ինչը կազմում է 3.3% աճ։
Օգոստոսի 8-ին վարչապետի կայքում հրապարակված ուղերձում ասվում է. «…խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։
Երիտասարդները, որոնք չեն աշխատում, չեն ստանում կրթություն կամ չեն վերապատրաստվում, Մեծ Բրիտանիային տարեկան արժենում են մոտ 125 միլիարդ ֆունտ ստեռլինգ․ գրում է The Guardian-ը։
Բարբադոսցի աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննայի ընկերությունը հաղթանակ է տարել թուրքական դատարանում՝ ընդդեմ իր անվան ապօրինի և առանց թույլտվության օգտագործման։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրանական հրթիռների մի մասն այժմ համալրված է ուղղորդման համակարգերով և ունակ է փոխելու հետագիծը հենց թռիչքի ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս դրանք հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգերը։
Շուրջ 15 միլիոն դրամ և 4 անշարժ գույք․ ինչպես տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից՝ այս և այլ ձեռքբերումներով է 2025 թվականը փակել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը, որն, ի դեպ, հետընտրական խորհրդարանում ստանձնեց ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Արտահանողները Թուրքիայի առևտրի նախարարությանը կոչ են անում դիվանագիտական քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի հետ տուրքերի տարբերությունը վերացնելու համար, ինչպես նաև վերականգնել արտահանման պետական աջակցության ծրագրերը:
Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխել է նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի խափանման միջոցը՝ թույլ տալով նրան այցելել երկրի մի քանի մարզներ։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП), փոխանցում է Current time-ը։
Մի հարց է ինձ հետապնդում՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովրդի զգալի մասի թողտվության ու անտարբերության մթնոլորտում վարչախմբին հաջողվի վերահսկողություն հաստատել Հայոց Եկեղեցու ներքին կյանքի վրա։
Եթե պետությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը, ապա խոսքն այլևս մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ։ Դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետն, այլև Գերագույն Հոգևոր Խորհրդի վեց եպիսկոպոս։ Այդ տեսարանը պարզապես դատական գործընթաց չէր։ Դա պետական իշխանության ցուցադրական առճակատումն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ…. Այդ կադրերը մնալու են…Դրանք տեսել է ամբողջ աշխարհը։ Եվ այդ կադրերում աշխարհը տեսավ մի պետություն, որի անամոթ իշխանությունը քաղաքական պայքարը տեղափոխել է իր ազգային Եկեղեցու դաշտ…
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կարևոր փոխատեղումներ է արել իրանական բանակում։
Անցյալ ամիս Արևմտյան Եվրոպայում գրանցվել է օդի ամենաբարձր միջին ջերմաստիճանը և հողի խոնավության մտահոգիչ ցուցանիշներ. հայտնում է Copernicus-ը։
Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
«Սկզբում ես դա չէի հասկանում, բայց հետո ամեն ինչ հասկացա։ Վետերանները հաղթանակով վերադարձել էին, և հասարակության վստահությունը նրանց նկատմամբ աճել էր։ Նման ակտիվ ու ազդեցիկ շերտի գոյությունը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։ Այդ պատճառով վետերանների դեմ տարբեր մեթոդներով գործեր էին սարքում։ Նրանք միտումնավոր այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ավելի քան 50 վետերան ինքնահրկիզվի և ինքնասպանություն գործի՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Դրա համար այլ անվանում կամ բացատրություն չկա»։
Սիրիայի Արաբական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տեղի ունեցած մոտ 1.5 տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարգավորում է Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմական բազաների ապագան։
Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։
Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ վերջին ծրագիրը դիտարկում է որպես «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթաց գրանցելու հնարավորություն։ Reuters-ը փոխանցում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունն այսօրվա մամուլի ասուլիսից։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի օգոստոսի 12-14-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Հարյուր հազարավոր մարդիկ տարհանվել են Չինաստանի արևելքում՝ «Դելֆին» թայֆունի հետևանքով տեղացած հորդառատ անձրևների և առաջացած ջրհեղեղների պատճառով։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ վտանգը դեռ պահպանվում է, չնայած ցամաք հասնելուց հետո փոթորիկը համեմատաբար թուլացել է։ Այս մասին գրում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։
«Հրազդանում Firebird-ի ԱԻ գործարանի բացումը և NVIDIA Blackwell/Rubin գերհզոր ենթակառուցվածքների տեղակայումը (18 Մգվտ այս պահին, հետագայում 300 Մգվտ) իրականում շատ մեծ նվաճում է, որը թույլ է տալիս Հայաստանին իսկապես երևացող տեղ ստանալ գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ը, 1900-ից ավելի մարդ մահացել է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից։