Ըստ դեպարտամենտի` նշված ճանապարհը ներկայումս վնասված է և համալիր նորացման կարիք ունի։ Մրցույթի ավարտից հետո այդ հատվածներում մեծածավալ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակահատվածում։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները փաստացի կասեցվել են, և դա լավ է․ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների նախագահի նախկին դեսպանորդ Քիթ Քելլոգը։
Քննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Թեհրանը մտադիր է է՛լ ավելի վճռական ու ցավոտ պատասխանել ընդդեմ Իրանի ԱՄՆ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել է Սպիտակ տուն՝ հունիսի 14-ին։
«Հեղափոխական» իշխանության խոստումներից մեկը 2018 թվականին այն էր, որ նոր իշխանությունն այսուհետ մասնագիտական առաջխաղացման հարցում բացառում է ծանոթ-բարեկամ-խնամի հիվանդագին մոտեցումը՝ նախապատվությունը տալով արհեստավարժ կադրերին: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ սա ևս ժողովրդին խաբելու քարոզչական հնարքներից էր:
Ճնշումների ուժգնացման գլխավոր պատճառը բանակցություններում իր դիրքորոշումներին Իրանի հավատարմությունն է։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ծրագրում էր թարմացված առաջարկը փոխանցել Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին։
Իրանի փոխարտգործնախարար իրավական և միջազգային հարցերով Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած վերջին հարվածները փաստացիորեն նշանակում են հրադադարի ռեժիմի «լիակատար և կոպիտ չեղարկում»։
«Ռուսաստանի Դաշնությունը հերթական անգամ ցուցադրեց այն երկրների ինքնիշխանության նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, որոնց նկատմամբ ձգտում է գերիշխանություն հաստատել։ Հայաստանի ընտրողների վրա բացահայտ սպառնալիքների, տնտեսական վնաս հասցնող առևտրային սահմանափակումների և մանիպուլյատիվ բովանդակության միջոցով ազդելու և նրանց մոլորեցնելու նրա անթաքույց փորձերը մեծապես ձախողվել են»,- ասված է հայտարարության մեջ:
«Մեծագույն պատիժ է Արցախի նշաձողի իջեցման, շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի օրերին նիկոլական քարոզչի, գործ պարտակողի և կապիտուլյանտի պարզաջրողի կարգավիճակ ունենալը»:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի անդամներին հայտարարել է, որ տեղյակ չի եղել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հանցավոր գործունեության մասին և նրա հետ սերտ կապեր չի ունեցել։ Այդ մասին հունիսի 10-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ չի մոռանա քրդերի քայլերը։
«76-ամյա երաժշտին հոսպիտալացրել են, որտեղ ախտորոշել են «իշեմիկ ինսուլտ»։
Հռոմի պապ Լև XIV-ը չորեքշաբթի՝ Անտոնիո Գաուդիի մահվան հարյուրամյակին, օծել է Հիսուս Քրիստոսի աշտարակը ճարտարապետի գլխավոր ստեղծագործությունում՝ Բարսելոնայի Սուրբ ընտանիքի տաճարում (Սագրադա Ֆամիլիա):
Եթե վերցնենք զուտ դիվանագիտական մասը, ապա ոչ մեկ անգամ գրել ենք, որ Բաքուն ավելացրել է հատկացումները դիվանագիտության ոլորտում, ակտիվացրել է «իրավաքաղաքական» աշխատանքները, որոնք երբեմն տեղավորում է նաև մարդու միջազգային իրավունքների տրամաբանության մեջ, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պրոյեկտի համատեքստում:
Իրանը պատրաստվում է Խարկ կղզում ԱՄՆ զինվորականների հնարավոր վայրէջքին. CNN
«Մենք կողմերին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ դադարեցնել փոխադարձ հարձակումները, վերադառնալ բանակցությունների սեղան և ավարտին հասցնել այն համաձայնագրի տեքստը, որի վերջնականացմանը շատ էին մոտեցել»:
Վերջին տասնօրյակը Մերձավոր Արևելքում նշանավորվեց ապրիլյան փխրուն հրադադարի դեգրադացիայով և ռազմական էսկալացիայի նոր, առավել վտանգավոր փուլով։
2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների շուկաներ արտահանել է շուրջ 3,6 մլն տոննա գյուղարդյունաբերական համալիրի (ԱՊԿ) արտադրանք՝ ավելի քան 2,3 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցի գոտում հավաքական անվտանգության ապահովման նորացված ռուսական հայեցակարգի շուրջ։
Հայաստանում կայացած և ներքաղաքական բուռն կրքեր բորբոքած աղմկոտ ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքական վեկտորի հստակեցումը մնում է ամենահրատապ խնդիրներից մեկը։ Այս համատեքստում, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագա տեսլականը և ռազմավարական դաշնակցության վերանայման կամ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հեռանկարները շարունակում են մնալ հանրային ու քաղաքագիտական քննարկումների առանցքային և ամենաառաջնային թեման։
Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:
Դատարանի բակում Բագրատ սրբազանին աջակիցները դիմավորեցին երկինք ծուխ արձակելով
Հայաստանում անաչառ արդարադատություն բացարձակ չկա. Բագրատ սրբազան
Ժողովուրդ ջան, խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։
Կանադայի իշխանությունները կշարունակեն ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումներին և Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության հասցեների հրապարակման հեռանկարին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ Մակգինթին։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հղել՝ մասնավորապես նշելով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ օգտին։
Բագրատ սրբազանին ասել եք՝ լավ է լինելու. Արթուր Սարգսյանը՝ դատավորին
Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։