Վերջին տարիների ամենաուժեղ ձնաբուքն արտակարգ իրավիճակ է առաջացրել ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Էս երկրում այլևս իրավապահ մարմիններ չկան։ Բանդիտիզմն է թագավորո՞ւմ»:
Պակիստանը և Ռուսաստանը շարունակում են աշխատել «Պակիստանյան հոսք» գազատարի նախագծի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Դանիան խնդրել է ՆԱՏՕ-ին առաջնահերթ ուշադրություն դարձնել Արկտիկայի տարածաշրջանին։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը:
Առաջիկա երկու տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն նախատեսում է իր արևելյան թևը զինել ռոբոտներով, անօդաչու թռչող սարքերով և ավտոմատացված զենքի համակարգերով՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու համար։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բանակի գեներալ Թոմաս Լովինը։
Աբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել են։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, խոսելով ԿԳՄՍ նախարարի այս հայտարարության մասին և պատախանեով հարցին, թե ֆինասնական այդ ներդրումներն ի՞նչ արդյունք են տվել կրթության ոլորտում, նկատեց՝ կրթության ոլորտի ֆինանսավորումը վերաբերվում է միայն այն հատվածին, որը կոնկրետ առնչվում է ատեստավորումների հետ։ Ըստ էության բյուջեն, որն ըստ նախարարի ավելացել է՝ գնացել է այդ ատեստավորմանը։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, փոխծովակալ Բրեդ Քուփերը հունվարի 24-ին չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Անցած գիշերը Մոսկվայում դարձել է ամենացուրտը ընթացիկ ձմռան սկզբից ի վեր, Telegram-ի իր ալիքում հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը:
Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ` Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցույան պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս 10 անձանց մասով օգտագործել «վերադառնալ» տերմինը՝ սխալ է։
ԱՄՆ-ը խնդրել է Իտալիային համահիմնադրի կարգավիճակով միանալ Գազայում կայունացման միջազգային ուժերին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կուբայի ռազմածովային շրջափակումը՝ դեպի նշված երկիր նավթի մատակարարումները դադարեցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ժամեր առաջ Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ հրապարակած իր ռազմավարական փաստաթղթում հայտարարել է, որ ամերիկյան զինուժի հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է ոչ թե Չինաստանի, այլ հայրենիքի և Արևմտյան կիսագնդի վրա, տեղեկացնում է NBC News-ը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակում էր արել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին Հայաստան և Ադրբեջան այցի վերաբերյալ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բաց է Միացյալ Նահանգների հետ նոր երկխոսության համար, սակայն հավելել է, որ չի միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդին նրա ներկայիս ձևաչափով, հայտնում է DW-ն։
Ուկրաինայի մայրաքաղաքում գրեթե 6 հազար տուն զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Իր տելեգրամյան ալիքում այսպիսի տեղեկություն է ներկայացրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ»:
Աբու Դաբիում բոլոր երեք կողմերի համաձայնությամբ Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրը կրկին կանցնի փակ ռեժիմով, առանց մամուլի: Այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ բանակցություններ վարելու տարածքի ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու ԴԱբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների հիմնական թեման եղել է տարածքային խնդիրը, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևից այն դեպքում, երբ ադրբեջանի բանտերում ունենք բռնի և ապօրինի պահվող պատանդներ՝ իմ համար անընդունելի է։ Դա ունի այսպիսի հասկացություն, ինչ անում ես ճիշտ ես անում Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:
Յոթ մարդ զոհվել է, իսկ 82-ը անհետ կորել են Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում սողանքի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի բնական աղետների հետևանքների մեղմման գործակալությանը՝ այս տարածաշրջանում ուժեղ տեղումների մասին հաղորդագրությունների ֆոնին։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում լարվածության աճի կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։
Երևանի կառավարիչն ինչի՞ համար է. Երբ ձյունը բացահայտում է քաղաքային կառավարման խնդիրները. Դանիելյան
Իրանն իր դեմ ցանկացած հարձակում կընկալի որպես լայնամասշտաբ պատերազմ, կպատասխանի հնարավորինս կոշտ։ Այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Արմեն Աշոտյանը գրում է. «Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլեւ Ադրբեջան»:
Ամերիկացի պաշտոնյաները Մոսկվա էին ժամանել՝ անձամբ տեղեկացնելու Ռուսաստանի իշխանություններին Կիևի և եվրոպական երկրների հետ Վինգտոնի շփումների մասին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ մասնակցելու է Եպիսկոպոսաց ժողովին։