Եգիպտոսը եւ Իսրայելը համաձայնության են եկել ջանքեր գործադրելու Մերձավոր արեւելքում հաշտության գործընթացի ակտիվացման համար: Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել է Եգիպտոսի պետության ղեկավարի դիվանատունն՝ ամփոփելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հեռախոսազույցի արդյունքները։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների:
Շրի Լանկայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ դիմել են վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեին՝ պետության գործող ղեկավար Գոտաբայա Ռաջափակսայի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելու խնդրանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան աղբյուրների:
Microsoft-ի տվյալներով՝ Ուկրաինայում սկսված ռազմական գործողություններից ի վեր ռուսական հատուկ ծառայություններն ակտիվացրել են հաքերային հարձակումներն ԱՄՆ–ի ու ևս 41 երկրների համակարգչային ցանցերի ուղղությամբ։
Ռուսաստանցիների կարծիքով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լինել երկրի թիվ մեկ վստահություն ունեցող մարդը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրը հունիսին՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ, փոքր-ինչ անկում է արձանագրել, հունիսի 8-ին հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Բնակչության միջազգային օրվա համար սահմանված թեմայի («Օգտվել հնարավորություններից, բոլորի համար ապահովել իրավունքներ և տարբերակներ») շրջանակներում Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։
ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-35Ս կործանիչները խոցել են Ուկրաինայի օդային ուժերի երկու Սու-25 ինքնաթիռ, ինչպես նաև մեկ ՄիԳ-29 ինքնաթիռ:
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը նշեց, որ Բայրամովի հայտարարությունը բոլորին էլ հասկանալի է, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները չեն լքելու ՀՀ տարածքը, քանի որ նրանց դուրս շպրտելու համար իշխանությունը որևէ քայլ չիրականացրեց։
Հունիսի վերջին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է Եվրոպական երկաթուղիների համայնքի անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նոր ցանց ստեղծելու հարցը, գրում է Tekhkult-ը։
Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ իսկ հասարակությունը` համախմբվել:
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Հայը միշտ արժանապատիվ պայքարել ու պայքարելու է իր ինքնության, արժեքների ու Հայրենիքի համար, որովհետև չկա ավելի բարձր արժեք քան Հայրենիքն է:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին և այն քաղաքական գործիչներին, ինչպիսին Մեծ Բրիտանիայի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնն է։
Թուրքիայում՝ Տուշպա գավառում այսօր 4, 1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ երկիրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը արդեն տեղեկացրել է երկու շաբաթ առաջ գործարկված ցենտրիֆուգների կասկադի միջոցով ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու իր մտադրության մասին, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը:
Արենի և Եղեգիս համայնքներում ավագանիների հերթական ընտրություններ են նշանակվել։ Գեղարքունիքի մարզպետ Արարատ Գրիգորյանը հուլիսի 6-ին համապատասխան որոշում է ստորագրել։
1920 թվականից մինչև Իոսիֆ Ստալինի մահը` 1953 թվականը, ընդունված է անվանել քաղաքական զանգվածային բռնաճնշումների կամ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան։ Ըստ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տվյալների` 1921 թվականից մինչև 1954 թվականը բռնաճնշումների է ենթարկվել մոտ 3,7 միլիոն մարդ։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Airbus A340 ինքնաթիռը, որը J2 807 չվերթն էր իրականացնում, բարեհաջող վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 9:11-ին, ասված է AZAL ավիաընկերության հաղորդագրության մեջ։
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են կրակոցները։
ԱՄՆ-ն անկում է ապրում, փողոցներում անմեղ մարդիկ են սպանվում, մինչդեռ ներկայիս իշխանություններն անհիմն բարքեր են քարոզում այլ մարդկանց և պետություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նոր Զելանդիան գրանցել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքը:
2002 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունում անշարժ գույքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10,5 տոկոսվ թանկացել է:
Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
«Ներքին գործերի նախարարության ստեղծումն իրենից ոչ մի էական բան չի ներկայացնում: Այս իշխանության քայլերը պետք է մեկնաբանել ոչ թե իրավական հիմքերով ու տրամաբանության շրջանակում, այլ ստորության կանխավարկածից ելնելով: Ժամանակին ՆԳՆ-ն Ոստիկանություն դարձնելու համար այլ մոտիվներ ու այլ պատճառներ կային»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Հայաստանի Կառավարությունը, որն այդ ընտրություններին ունի իր սեփական թեկնածուն (առայժմ Տիգրան Ավինյանն է, չի բացառվում, որ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ առաջադրի այլ թեկնածու), Երևանի քաղաքապետարանին անհատույց սեփականության իրավունքով ոչ միայն հողատարածքներ է նվիրել, այլ նաև դրանց վրա առկա շինությունները։
Շրի-Լանկայի վարչապետի նստավայր ներխուժած ցուցարարներն այրել են կառավարության շենքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։