Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման տապալման ֆոնին ՀՀ այցելեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Հակասահմանադրական դարձած Սահմանադրական դատարան. Էդգար Ղազարյան
«Թուրքերի հիմնական նպատակը թուրքախոս ամբողջ աշխարհը միավորելն է: Ժամանակաշրջանը բարենպաստ է իրենց համար. աշխարհի նոր բաժանում է տեղի ունենում, և իրենք նպատակաուղղված փորձում են իրենց խնդիրները լուծել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Ցուցակում ներառված է նաև Բունդեսթագի յոթ պատգամավորի անուն։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի և ընտրական հանձնաժողովի այլ անդամների նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ծնողների բողոքի ակցիաներից հետո Եռաբլուրի գործով վարութային գործողություններն ինչ-որ չափով ակտիվացան, ու սկսվեցին առերեսումներ: Հիմա առերեսումների փուլում ենք ոստիկանների և տուժողների միջև»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Եռաբլուրի» գործող տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ առերեսումները շարունակվում են:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավան Կապուրը պատրաստակամություն են հայտնել մեծացնել համագործակցությունը էներգետիկ առևտրի ոլորտում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գրեթե օրինաչափություն է դարձել, որ իշխանությունները պարբերաբար թիրախավորում են Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դա, սովորության համաձայն, անում են որպես խայծ օգտագործելով այն, ինչը մինչև 2018 թվականի իշխանափոխությունը տարիներ շարունակ շրջանառվում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից, իսկ արդեն չորսուկես տարի դարձել է իշխանական քարզչության անբաժանելի մասը։
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար մեր երկրին պատուհասած խնդիրներն առավել կարևոր են, քան «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից իր դուրս գալու հարցը. կարծում է՝ այդ կուսակցությունից իր դուրս գալու դեպքում խոսքն ընդամենն աշխատանքային խնդիրների և տարաձայնությունների մասին է, բայց կարևոր է, որ ինքը՝ խորհրդարանում, իսկ Վահե Հակոբյանը՝ խորհրդարանից դուրս, շարունակում են աշխատել հանուն այն գաղափարի, որի հիման վրա էլ ձևավորել է այդ կուսակցությունը։
Գերատեսչությունում հավելել են, որ այս խմբի ղեկավարներն են 71-ամյա Հայնրիխ Պ.Ռ.-ն և 69-ամյա Ռյուդիգեր Վ.Պ.-ն։ Ըստ Spiegel-ի՝ առաջինը ազնվական ոչ մեծ ընտանիքի անդամ է, իսկ երկրորդը՝ նախկին դեսանտային։
Բիշքեկում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Միացյալ Նահանգները մտադիր Է այսօր հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանցով Վաշինգտոնը մտադիր է պատժել Մոսկվային Ուկրաինայում իրանական անօդաչուներ օգտագործելու համար:
«Կառավարության խաղամոլության դեմ պայքարը ոչ միայն չենք տեսնում, այլև տեսնում ենք ճիշտ հակառակը, և դրա հիմնական պատճառն այն է, որ այս կառավարության հիմնական աջակիցներից և հովանավորներից է, օրինակ, «Վիվարո բեթը»: Եվ պարզ է, որ «Վիվարո բեթն» ունի հնարավորություն՝ ազդելու պետական քաղաքականության վրա»:
ԱԺ-ն ընդունեց ՊՊԾ-ն Փաշինյանին ենթարկեցնելու, ՆԳ նախարարություն ստեղծելու մասին նախագծերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:
Ըստ հոդվածի՝դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ռազմական պաշտոնյաները և փորձագետները կանխատեսում են ձմեռային ժամանակաշրջանում մարտական գործողությունների մակարդակի նվազում:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը:
Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր:
Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտնել 2015-ի հունվարին:
Սաուդյան Արաբիան և Չինաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահվման համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
«Մեկ միլիարդ դոլար տնտեսության գեներացիայից դուրս է եկել իրական սեկտորից և ուղղվել խաղադրույքներին. սա անպատկերացնելի խնդիր է, քաղաքականություն է պետք, որովհետև մեկ միլիարդ դոլարը տնտեսությունից դուրս է եկել և գնացել տոտալիզատորներին, իսկ մենք քնած ենք։ Դուք հասկանո՞ւմ եք, թե այդ մեկ միլիարդից 200 միլիոնը եթե ներդրվեր տնտեսության մեջ, մենք ինչ կարող էինք ունենալ. սա մեզ լուրջ մտահոգվելու առիթ պետք է տա»։
50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու դեպքում ընկերությունը կվճարի 50 միլիոն դրամ տուրք
2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը ռեկորդային է, որի մեջ ամենամեծ ներդրումն է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտը: