Վրաստանում Ազգային անվտանգության խորհուրդը կլուծարվի. նախագիծ

«Վրացական երազանք»-ը խորհրդարանին դիմել է Ազգային անվտանգության խորհուրդը վերացնելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ հաղորդագրության՝ Ազգային անվտանգության խորհուրդը նախաձեռնված փոփոխությունների համաձայն կլուծարվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, և դրա լիազորությունները կփոխանցվեն Վրաստանի կառավարությանը։

«Եթե խորհրդարանը հաստատի, փոփոխություններ կկատարվեն «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման և համակարգման կանոնների մասին» օրենքում»,-  ասված է հաղորդագրության մեջ։

«Վրացական երազանք»-ի հիմնավորմամբ՝ օրենսդրական փոփոխությունները հիմնված են խորհրդարանական կառավարման մոդելի վրա և նպատակ ունեն արդյունավետորեն կառավարելու ազգային անվտանգության հարցերը գործադիր իշխանության մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս