Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու հարաբերությունների մասին ծավալուն վերլուծություն է կատարել eadaily.com կայքի քաղաքական մեկնաբան Պյոտր Մակեդոնցևը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը մտադիր է մասնակցել Քսանի խմբի (G20) եւ Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովներին:
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ներառյալ Հունաստանը, հոկտեմբերին Բրյուսելում կայացած փակ հանդիպմանը պաշտպանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցության հայտը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկու հաստատությունների միջև:
Չինաստանում համաճարակաբանական իրադրությունը շարունակում Է վատթարանալ. անցած օրվա ընթացքում երկրի մայրցամաքային մասում հայտնաբերվել են COVID-19-ի 1150 նոր հաստատված դեպք եւ 9385 անախտանիշ կրողների:
Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացման ուրանի պաշարները:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 11-ին հաստատել Է Ուկրաինային այսպես կոչված մահացու ռազմական օգնություն չտրամադրելու` իր պարտավորությունը:
Խերսոն քաղաքից ռուսական ուժերի նահանջից հետո Ուկրաինայի զինված ուժերը դարձյալ վերահսկողություն են հաստատել մի շարք բնակավայրերի վրա:
Միացյալ Նահանգները մինչեւ 2023 թվականի մայիսի 15-ը երկարացրել Է Էներգետիկայի հետ կապված գործառնությունների թույլտվությունը ռուսաստանյան այն բանկերի հետ, որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ներքո:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժեռը չեն հեռանա նրա տարածքից:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում Է հաջորդ տարվա սկզբին վերջնականապես որոշել, թե իր թեկնածությունն առաջադրի արդյոք երկրորդ ժամկետի համար:
Ռուսական տուրիստական ընկերություններից մեկն Իսպանիայի Մադրիդ քաղաք մեկնել ցանկացող մի զբոսաշրջիկի սխալմամբ ուղարկել է Թուրքիայի Մարդին քաղաք։ Ինքնաթիռից իջնելուց հետո զբոսաշրջիկն տհաճ անակնկալի է եկել և հասկացել, որ այլ վայրում է հայտնվել։ Մեկ օր Մարդինում անցկացնելուց հետո նա ստիպված է եղել մեկնել է Մադրիդ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այն կարծիքին է, որ օգտակար կլիներ պարզել, թե միլիարդատեր Իլոն Մասկն ինչպես է համագործակցում մյուս երկրների իշխանությունների հետ։
«Ելնելով իր քաղաքական գոյատևման նկատառումներից, Փաշինյանը հասկանում է, որ Ղարաբաղը չի պահի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Эхо Кавказа»-ի ռուս քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով Ռուսաստանում և Արևմուտքում հայ-ադրբեջանական բանակցություններին, Արցախի կարգավիճակի հարցին, հայ-ռուսական հարաբերություններին և Ռուբեն Վարդանյանի նշանակմանն Արցախի պետնախարարի պաշտոնում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որպես նախագահ նոյեմբերի 14-ին առաջին հանդիպումը կունենա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
2018 թվականին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևին կիրթ և կառուցողական անվանող Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 10-ին ուղիղ եթերով հեռարձակվող ՀՀ Կառավարության նիստի ընթացքում Ալիևի գործողությունները նմանեցրեց ահաբեկչական խմբավորումների գործողություններին։
Նիդերլանդների Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:
Որքան էլ Ռուսաստանը ջանքեր գործադրի Վերին Լարսի անցակետի հերթերի խնդիրը կարգավորելու համար, միևնույն է, առաջնային է այլ ճանապարհների ապաշրջափակման հարցը:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։
Ըստ հրապարակման՝ արտահանման պատվերը պետք է կատարվի երեք տարվա ընթացքում:
Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16, 2 տոկոսի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից զուտ մարտավարություն է և այդ զորքերի դուրսբերումը չպետք է կապել Արցախից էլ զորքերի դուրսբերման հետ։
Դրանք խոշորագույն նմանօրինակ վարժանքներն են ամբողջ աշխարհում: ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն անդամներ և գործընկերներ կվարժվեն կիբեռգրոհների տարբեր տեսակներին հակազդելու գործում»,-հաղորդել է նա: Cyber Coalition կիբեռվարժանքները ՆԱՏՕ-ի ամենամյա վարժանքներն են կիբեռտարածությունում սպառնալիքներին դիմակայելու գործում փոխգործակցության խնդիրների մշակման ուղղությամբ:
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ-ի զինված ուժերն սկսել են Keen Sword խոշորամասշտաբ համատեղ զորավարժությունները ճապոնական հարավարեւմտյան կղզիներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրավիճակին:
Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա:
Մենք արդեն ֆինանսավորում ենք ենթակառուցվածքի ոլորտում կրկնակի նշանակության նախագծերը:
«Մենք այժմ գնահատում ենք, որ շուրջ 1,1-ից մինչեւ 1,2 միլիոն մարդը մի խումբ է, որը կցանկանա Լեհաստանում մնալ երկար ժամանակով»,-հավելել է նա:
Կողմերը կարևորել են ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը, անդրադարձել այդ ձևաչափով Երևանում նախատեսված հանդիպմանը: