Թրամփն առաջին անգամ Սպիտակ տան մոտ վառել է Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ Սուրբ Ծննդյան տոնածառի լույսերը Սպիտակ տանը վառել է 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ Սպիտակ տան առջևի բացատում, որ կոչվում է Էլիպս: Ավանդույթի համաձայն՝ նրա հետ մեկտեղ արարողությանը մասնակցում էին առաջին տիկին Մելանյա Թրամփն ու իրենց երեխաները։
Արարողությունից առաջ Սպիտակ տան մոտ ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Քեթի Լի Գիֆորդը, իսկ միջոցառումը վարում էր ամերիկացի դերասան Դին Քեյնը: Երաժշտական նվագակցությունն ապահովում էր Ծովային հետևակի զորակազմի գործիքային անսամբլը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի շտաբի պաշտոնական առցանց-խանութը 2016թ. նոյեմբերի 23-ին սկսել էր տոնածառի զարդեր վաճառել հանրապետականի նախընտրական կարգախոսով:
Խաղալիքը պատրաստված էր պղնձից կեպիի տեսքով՝ «Վերականգնենք Ամերիկայի մեծությունը» (Make America Great Again) մակագրությամբ: Դրա դրվագման համար օգտագործվել էր 24-կարատանոց ոսկի:
Խաղալիքն արժեր 149 դոլար:
«Այս զարդն անպայման ուշադրություն կգրավի ցանկացած տոնածառի նկատմամբ»,- ասված էր խաղալիքի նկարագրության մեջ:
New York Daily News թերթը գրել էր, որ խաղալիքների արտադրությունը գտնվում էր ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան մոտ երկրի՝ Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթի սկիզբը դրվել է 1923 թվականին Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի կողմից և այդ ժամանակվանից ի վեր այն ոչ մի անգամ չի խախտվել։