Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչպես ոչ ոք Եվրոպայում․ Շոլց
Շոլցն ասել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային «ինչպես ոչ ոք Եվրոպայում»:
Իր ամանորյա ուղերձում Գերմանիայի կանցլերը նշել է, որ Գերմանիայի քաղաքացիները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան ագրեսիվ պատերազմին նայում են «աճող անհանգստության զգացումով», -գրում է Zeit Online-ը։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք չենք լքի Ուկրաինան և կշարունակենք աջակցել Ուկրաինային, ինչպես ոչ ոք Եվրոպայում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Շոլցն ասել է, որ կառավարությունը կշարունակի «գլուխը սառը պահել, որպեսզի պատերազմը չտարածվի»։