ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ իր ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը, չի անցնելու մտավոր ունակությունների թեստ:
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը պատահական չի համարում, որ Արցախում դիվերսիան տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը:
«Էդմոն Մարուքյանն այսօր հանդիսանում է այսօրվա դե ֆակտո իշխանության քաղաքականության կրողն ու այն առաջ տանողը։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությանը հղում անելուն, ապա, այդ նախընտրական ծրագիրը գրելիս որոշ աշխատանքների ես էլ եմ մասնակցել, և այդ կուսակցական ծրագիրը կարող է Էդմոն Մարուքյանի համար այսօրվա իրավիճակում չտեղավորվել»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ֆոնին Միացյալ Թագավորության բանակի ռազմական տեխնիկան փոխարինման կարիք ունի։
Չինաստանը հայտարարել է, որ այս տարի իր ռազմական ծախսերը կավելացնի 7%-ով՝ նախազգուշացրելով ռազմական սպառնալիքների աճի մասին:
Ադրբեջանական կողմն, իր հերթին, հայտնել է իր բանակի երկու զինծառայողի մահվան մասին։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Արցախում ոստիկանների վրա Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակմանը:
Ամիսներ շարունակ փակ պահելով Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ստեղծելով հումանիտար ճգնաժամ Արցախում՝ Ադրբեջանն անցել է ահաբեկչական գործողությունների` փորձելով հասնել իր առջև դրված առաջիկա նպատակներին:
BrahMost Aerospace Pvt ընկերությունը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից և ցամաքային հարթակներից:
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախօրեի ահաբեկչական գործողություններին Արցախում:
Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 8 ամիս՝ 2022 թ.-ի հուլիսից:
Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխըմբռնման են հասել կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։
Հարավային Կորեան քայլեր է ձեռնարկել՝ ուղղված Ճապոնիայի հետ հարաբերությունները բարելավելուն:
Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի ընտրություններում հաղթանակ Է տանում իշխող լիբերալ Բարեփոխումների կուսակցությունը՝ վարչապետ Կայա Կալասի գլխավորությամբ։
Իրանի կողմից իր միջուկային ծրագրի իրականացման չափանիշներն են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) դրույթները, դրանով նախատեսված երաշխիքները և Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ընդունված ՝ Պատժամիջոցների չեղարկման և իրանցի ժողովրդի շահերի պաշտպանության ռազմավարական գործողությունների ծրագիրը:
Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 իրավապահ է զոհվել, առնվազն 13-ը՝ վիրավորվել:
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին այսօր խոստացել է ներկայացնել «նոր ձեռքբերումները» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտում։
Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին հրապարակեց միջանկյալ որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումն ուղեկցվում է օրենսդիր մարմնի շենքի մոտ հանրահավաքով։
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են՝ աբխազական գինին արտահանել Բելառուս, գրում է Business Media Georgia-ն։
Ռուսաստանում նավթամթերքի արտահանման ծավալը 2023 թվականին կարող է նվազել 16 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով veb.RF զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչինի հայտարարությանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այցից առաջ ասել է, որ քննարկումները կկենտրոնանան «տարածաշրջանային կայունության համար Իրանական աճող սպառնալիքի եւ ինտեգրված օդային եւ հակահրթիռային պաշտպանության ոլորտում անվտանգության ոլորտում բազմակողմ համագործակցության զարգացման վրա»:
անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Աղբյուրը նաև նշել է, որ հակամարտությունը հարթվել է, և միջադեպի ճշգրիտ պատճառները հետաքննվում են։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եւս մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը խոսելով այս հայտարարության իրատեսական լինելու, դրա հնարավոր վտանգների մասին՝ ասաց, որ Ադրբեջանն Իսրայելի համար նախ կարևոր է՝ որպես մուսուլմանական երկիր, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ կարևորություն է տրվում հատկապես մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Էստոնիայում այսօր՝ մարտի 5-ին, Ռիյգիկոգուի՝ երկրի խորհրդարանի ընտրություններ են, հայտնում է ERR.ee-ն։
Փետրվարի 17-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին 582.1 մլրդ դոլար։
Դիվանագետները նշել են, որ հայտարարության ստորագրումը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը։