Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ շարժման Շուջայյա գումարտակի հրամանատարին։ Գազայի հատվածի հյուսիսում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ՀԱՄԱՍ-ի հինգերորդ բարձրաստիճան հրամանատարի սպանությունն է։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։
Սպիտակ տունը մտադիր է 50 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցած շաբաթ օրն Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացած անուղղակի բանակցություններն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին տարիների ընթացքում առաջին պաշտոնական շփումն էր:
Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան պարզել է, որ Բելգրադում վերլուծել են իր կենսաբանական կոդը, որի էական մասը հայկական է եղել։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է այցելել Հայաստան։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռները մարտական առաջադրանքներ են կատարում տարածաշրջանում։ԱՄՆ-ն նաև Հորդանան է տեղափոխել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների խումբ:
Այսօր Փաշինյանը հաճախ է հպարտանում տնտեսական հաջողություններով, ներդրումների ներգրավմամբ ու ռուսական կապիտալի մուտքով։ Սակայն ուշագրավ է, որ նա երբեք չի նշում այդ հաջողությունների իրական հիմքը՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Նա չի խոսում այն մասին, որ այս ամենը հնարավոր դարձավ շնորհիվ Սերժ Սարգսյանի տարիների ռազմավարական որոշման՝ Հայաստանն ինտեգրել ԵԱՏՄ տնտեսական և անվտանգության համակարգին։
Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:
Վենսն, անդրադառնալով Զելենսկիի այս դիտարկումներին, ասել է, որ 2022 թվականից ի վեր քննադատել է Ռուսաստանին, սակայն դրանից հետո լուծում գտնելու նպատակով փորձել է հասկանալ երկու կողմերի ռազմավարական նպատակները։
Պարբերականը հիշեցնում է, որ Կիևի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն պահանջում է Ուկրաինայում ընտրությունների անցկացում։
Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը, ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ. Աննա Մկրտչյանն ընթերցեց ՀՀԿ խորհրդի ուղերձը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն պետությունների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարներ։
Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։
Եվրամիության անդամակցության թեկնածու երկրներին հասկացրել են, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Միջոցառման ընթացքում փորձ է արվել ժխտելու Հայաստանի և ԼՂ-ի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները:
ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։
Ծրագիրը նախատեսված է 2025-ից մինչև 2027 թթ. ընկած ժամանակաշրջանի համար։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Թեհրանի կողմից ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումների սահմանումը, ինչպես նաև վերահսկողությունը սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների նկատմամբ։
Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել էր մինչև 145%:
Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։
Զրույցը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Քննարկման գլխավոր թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։
Վրացական պատվիրակության կազմում են լինելու նաև Վրաստանի փոխարտգործնախարարը և խորհրդարանի անդամներ:
Կողմերը նաև կարևորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։
Թբիլիսին պատրաստ կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ միայն օկուպացված տարածքների հարցի լուծումից հետո: Ըստ Новости-Грузия-ի՝ դրա մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
ՆԱՏՕ-ի անդամները քննարկում են քաղաքացիական պաշտպանության և Ուկրաինային աջակցության համար ծախսերի թիրախ սահմանելու հարցը՝ ի լրումն ռազմական բյուջեի հիմնական նպատակների, ըստ Reuters-ի՝ երկուշաբթի հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը։
Եվրախորհրդի ղեկավար Ալեն Բերսեն Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ խորհուրդը մտահոգված է Թուրքիայում նախագահ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակցի բանտարկությունից և զանգվածային բողոքի ցույցերից հետո Թուրքիայում հարյուրավոր ձերբակալություններով և մարդու իրավունքների խախտումներով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հրավիրել է մայիսի 9-ին այցելել Կիև՝ «դիվանագիտական ուժի ցուցադրման համար՝ ընդդեմ նույն օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա զորահանդեսի», գրում է Politico-ն։
Ռուսաստանում միասնական տուրիստական վիզայով գտնվող Թուրքիայի քաղաքացիները նախկին 16 օրվա փոխարեն արդեն կարող են մնալ մինչև 30 օր։
52-ամյա Քայմբերլի Շոփերը մեղադրվում է մարդկային հյուսվածքների անօրինական առևտրի մեջ այն բանից հետո, երբ ոստիկանները պարզել են, որ նա իր բիզնեսի՝ «Wicked Wonderland»-ի միջոցով վաճառում է իրական մարդկային ոսկորներ։