Մոսկվայում Հաղթանակի շքերթին երկրների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավար կմասնակցի

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն պետությունների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարներ։

«Ուրախ կլինենք Մոսկվայում տեսնել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ կիսել այս օրվա հպարտությունն ու ուրախությունը»,- ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ դա անհրաժեշտ է ամբողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի ապագայի համար:

«Այժմ արդեն կարելի է ասել, որ մենք ակնկալում ենք պետությունների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավարների ներկայություն, որոնք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կնշեն այս տոնը», – հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ պետությունները Մոսկվայում կներկայանան բարձրագույն մակարդակով: Մայիսի 9-ին մայրաքաղաքում սպասվում է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Սադիր Ժապարովի ու Շավքաթ Միրզիյոևի, Ղազախստանի, Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս