Գազայի հատվածի բնակչության գրեթե 90 %-ը տեղահանվել է 2023 թ. հոկտեմբերին տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը X սոցիալական ցանցում տարածած տեսանյութում։
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Երիտասարդական կենտրոնում բացվեց Չինական անկյուն, որը հնարավորություն կտա երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդությանը ավելի մոտ լինել իրար, ծանոթանալ մեր երկրների մշակույթին և պատմությանը:
Ջրասույզները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը՝ այսպիսով ավարտելով որոնողական աշխատանքները։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ՌԴ նախագահն է Նիկոլ Փաշինյանին փոխանցում Ալիևի հետ հանդիպման արդյունքնները, քանի որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ, կարելի է ասել, այս պահին չկան։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի և Եվրոպայի հարաբերությունները, Գազայի հատվածում ընթացող պատերազմը և այլ հարցեր։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինային տարբեր ծանրության հանցագործություններում մեղադրանքների թիվը հասել է 51-ի։ Այս մասին հաղորդել է The Daily Star պարբերականը։
Շարունակում եմ լինել այն կարծիքին, որ այս պահին հայ-ադրբեջանական հարցը Ռուսաստանի համար ածանցյալ է, իսկ Պուտինի Բաքու այցի առանցքային նպատակը Հյուսիս-հարավ օրակարգն է:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք հարգել են այն երեխաների հիշատակը, որոնք զոհվել են ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ինչպես ավելի վաղ Բաքու կատարած պետական այցի ընթացքում հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ՀՀ-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ կներկայացնի նաև Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի միջոցով։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել է Նորվեգիային 405 միլիոն դոլարի AIM-120 (AMRAAM) միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների հնարավոր վաճառքին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար:
Պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք, զարգացնենք մեր ռազմարդյունաբերությունը. ԳԽ պատգամավոր
Ռուսական «Կավկազ» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գերմանիան այս շաբաթ Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել է ռազմակայանի շինարարություն։ Սա կլինի Գերմանիայի առաջին մշտական ռազմակայանն արտերկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր։ Այս մասին հաղորդել է The Financial Times-ը:
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
Պաղեստինի իշխանությունները չպետք է միանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության շուրջ բանակցություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի` միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական և նրա հատուկ պատվիրակ, նախարար Ռիադ ալ Մալիքին։
Կուբանի «Կովկաս» նավահանգստում խորտակված լաստանավի անձնակազմի փրկված 17 անդամներից 4-ը տեղափոխվել են Կերչի հիվանդանոց, մյուսներն ամբուլատոր օգնություն են ստանում։ Այս մասին հայտնում է Կուբանի օպերատիվ շտաբը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի անկախության օրվան ընդառաջ, այսօր հետմահու «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակ է շնորհել նաև անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։
ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։
Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ. երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության ղեկավար Բարտ դե Վևերը թագավոր Ֆիլիպին է վերադարձրել կոալիցիայի ձևավորման բանակցություններ վարելու իր մանդատը:
Կասկած չկա, որ Կուրսկի մարզի վրա հարձակված ուկրաինականզինված ուժերի զինվորականները կոչնչացվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
Հարիսն առաջին սևամորթ և ասիացի ամերիկացին է, որն առաջադրվում է նախագահի պաշտոնի համար։
Մոտակա Գրինդավիկ ձկնորսական գյուղի բնակիչներին տարհանել են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։
Ըստ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովի՝ այդ գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար աֆղան գործընկերների կողմից։