Բաժիններ՝

Ջո Բայդենին տեսել են Իսրայելի գաղութային քաղաքականությունը քննադատող գրքով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 29-ին նկատել են «Nantucket Bookworks» գրախանութից դուրս գալիս՝ ձեռքին Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռաշիդ Խալիդիի «Հարյուրամյա պատերազմը Պաղեստինում. գաղութային նվաճումների և վերաբնակիչների դիմադրության պատմություն, 1917-2017» գիրքը։

Գիրքը, որը նկարագրում է Իսրայելին որպես գաղութային տերություն պաղեստինյան դիմադրության համատեքստում, հրապարակվել է 2017 թվականին։ Նախկինում բազմիցս աջակցություն հայտնելով Իսրայելին՝ Բայդենի կողմից այս գրքի ձեռք բերումը ուշադրություն է գրավել մամուլի և հանրության շրջանում։

«Իմ արձագանքն այն է, որ նա ուշացել է չորս տարի»,-մեկնաբանել է գրքի հեղինակ Ռաշիդ Խալիդին New York Post-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930