ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի հակառակորդն ունի 220 խոցված ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, կորցրել է 600 զրահկորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Պատերազմի այս օրերին ռուս մի շարք գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև ՀՀ քաղաքական նախկին գործիչներ հիշեցնում են, թե հեղափոխությունից հետո իշխանությունում տեղ գտած մի շարք անձինք, ինչպես նաև շատ ՀԿ-ների ներկայացուցիչներ, նախկինում հակառուսական ցույցեր էին կազմակերպում, մասնակցում դրանց և ՀՀ-ում հակառուսական քարոզչություն իրականացնում, սակայն այս օրերին, կարծես, փոխել են իրենց դիրքորոշումը։
168 TV ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդ անգամ խախտելով՝ Էրդողանն ու Ալիևը ուղիղ հարված են հասցնում միջնորդող երեք կողմերի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների պատվին:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագայի հայտարարությունը՝ ասաց. «Վերջերս Կոսովոյի և Սերբիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա վերաբերում է առևտրային համագործակցությանը: Երբ Թրամփը հղում էր անում Կոսովոյին, չեմ կարծում, որ նկատի ունե՝ր որպես միջազգային իրավունքի նախադեպ Կոսովոյի գործը, և այս առումով դրան հղում անելն այդքան էլ կոռեկտ չի լինի: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ սա հնարավոր է օգտագործել քաղաքական, դիվանագիտական նպատակներով մեզ համար, և այս առումով մեր դիվանագետներն անելիք ունեն»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:
Բայց պետք է հասկանալ, թե այս բարդագույն իրավիճակում ինչպիսի հակախաղ պետք է առաջադրել թշնամուն, իսկ տնտեսությունը այս ամենին զուգահեռ ինչպես զարգացնել՝ ճակատն ապահովելու անհրաժեշտ մատակարարումներով»։
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։
Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ:
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմշիրում:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այն գործողությունները, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին և ԱՄՆ-ին՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում:
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն:
Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել:
Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող ենք պատասխանել` ինչ է նշանակում մեր հաղթելը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կդիմի Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Հետո եղավ այս նամակը, որի մեջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպեսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթե այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից ավելին չենք կարող պատկերացնել ու եզրահանգումներ անել։ Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահին ուղղված նամակից հետո հայկական կողմն ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանից։