Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում:
Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է նախօրեին Հունաստանում թուրքական «Մուրաթփաշա» և հունական «PAOK» ձեռքի գնդակի (հանդբոլ) թիմերի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների թվում եղել է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար:
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին, ինչպես նաև Գարա շրջանների ուղղությամբ:
Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը բնակավայրի քաղաքապետ Մելիքե Գյոքսուն, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ է:
Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որեւէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը:
2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։
Թուրքիայի սահմանապահ զորքերում այսուհետև կօգտագործեն կանգալ ցեղատեսակի շներին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։ Մինչ այժմ այդ շներն օգտագործվում էին ոստիկանական ուժերի կողմից՝ հասարակական տարբեր միջադեպերի ժամանակ։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի ներգրավվել է շուրջ 10 հազար անձնակազմ, 100-ից ավել զրահատախնիկա, 120 միավոր հրթիռահրետանային միջոց, շուրջ 20 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ, տարբեր ԱԹՍ-ներ:
Թեհրանը կարող է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարմանը, եթե մնացած մասնակիցները գործարքը կատարեն ամբողջությամբ եւ արդյունավետորեն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը հանդես է գալիս «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախաձեռնության դեմ, որն առաջարկում է դիմել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու կոչով:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի նախատեսում որպես դիտորդ միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Թեհրանը մշակում է միջոցառումներ, որոնք կկազմեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը:
Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ ավանում տեղի է ունեցել հարձակում, ինչի հետևանքով սպանվել է 12 քաղաքացի:
Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի պլանավորում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը:
Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներին երկրի մեղսակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները եւ մերժում է այդ մեղադրանքները:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային:
Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր է ակնկալում:
Մովսես Քեշիշյանն ասաց, որ իրանական կողմի համար շահավետ և ձեռնտու է, որպեսզի իրանական գազը դուրս գա դեպի Հայաստան, և Հայաստանից՝ եվրասիական շուկա, վրացական-եվրոպական շուկա:
Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 53,7 տոկոսով նվազել է անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 187 մլն դոլար:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ – CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում մտցված «արտակարգ դրության» ռեժիմի (OHAL) վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի հեղինակը զուգահեռներ է անցկացրել 1980թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջման հետ։
Իրաքի ուժայինները ձերբակալել են վեց ահաբեկչի, ովքեր ահաբեկչություն են նախապատրաստել ուխտագնաց շիաների դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար այս ամիս բանակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թուրքիայի Չանքըրը շրջանում իրար հաջորդող երկու երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստամբուլի դատախազության կայացրած որոշման համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա: