Բաժիններ՝

Տղամարդը փորձել է մարմնին ամրացրած տուփերով 1 100 մեղու անցկացնել վրաց-թուրքական սահամանով

Թուրք իրավապահները վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում սահմանը հատելիս ձերբակալել են Վրաստանից Թուրքիա մտած տղամարդու. վերջինս մարմնին ամրացված փայտե արկղերով փորձել է 1 100 մեղու տեղափոխել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Առկա տեղեկություններով, տղամարդն առանց խնդիրների անցել է «Սարիփի» անցակետի սահմանային զննումը, սակայն կասկածելի վարքագծի պատճառով մաքսավորների կողմից կանգնեցվել և խուզարկվել է։

Հագուստը բարձրացնելուց հետո պարզվել է, որ նրա մարմնին ամրացված են ընդհանուր 110 փայտե տուփ, յուրաքանչյուր տուփի մեջ մեկ «մայր» և ինը «բանվոր» մեղու:

Այս պահին հայտնի չէ՝ նա Վրաստանի՞, թե՞ Թուրքիայի քաղաքացի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս