Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ:
Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից Ադրբեջանի նախագահին և նրա տիկնոջը ցուցաբերած ջերմ ընդունելությունը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևային Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով պարգևատրելու փաստը ՀՀ իշխանությունների կողմից «բարեհաջող» անտեսվեց։ Երկու օր համբերատար սպասեցի՝ հուսալով, որ այդ առիթով ցանցում հայտնվող նյութերը, հնարավոր է, ազդեն հպարտների իշխանության արժանապատվության վրա։ Ապարդյուն։ Այդ մարդիկ չունեն արժանապատվություն։ Ոչ անձնական, ոչ էլ, առավել ևս, պետական։ Եվ դա պետության վախճանն է։
4,8 մագնիտուդով երկրաշարժ է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում:
Թուրքիայի Սինոպ քաղաքում բնակվող Դիրիջանների ընտանիքը սերնդեսերունդ փոխանցում և պահպանում է հայ վարպետից սովորած դանակ պատրաստելու արվեստը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Իրանագետը շեշտեց, որ Իրանի իշխանությունները արդեն պաշտոնապես հայտարարել են կորոնավիրուսի տարածման մասին։ Գոհար Իսկանդարյանի խոսքով, սակայն, տարածում ասելով նկատի ունենք ոչ թե հիվանդացության դեպքերը, այլ այն փաստը, որ դրանք հայտնաբերվել են նաեւ Իրանի տարբեր քաղաքներում ՝ Գիլյանում, Թեհրանում, Ղոմում ։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիան որոշել է փակել Իրանի հետ սահմանը:
«Անվտանգությունը մշտապես եղել է ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր բաղադրիչը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հնչող վերջին թեզերին։
Իրանում, փետրվարի 23-ի դրությամբ, նոր կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, վարակվել՝ 43 մարդ։
Մոտ մեկ ժամ առաջ հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` Ռահմանզադեի, կորոնավիրուսով վարակված լինելը:
Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի:
Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը:
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքները:
Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ դրանից բխող ինչ հետևանքներ կարող է լինեն: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի իր գործընկերոջ Հուլուսի Աքարի հետ քննարկել է Սիրիայի Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակի կայունացմանն ուղղված հարցեր:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:
Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
Փետրվարի 22-ի առավոտյան Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Բանակցությունները գնում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց» սկզբունքի շուրջ. Դավիթ Շահնազարյան:
Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք է արձանագրվել:
Փետրվարի 19-ից ադրբեջանական պատվիրակությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ պաշտոնական այցով Իտալիայում է։ Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ֊ի և իտալական «Լեոնարդո» ընկերության միջև ստորագրվել է M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։
Թուրքիան վերջին շաբաթներին Սիրայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտի է փոխադրել մեծ քանակությամբ մարտական տեխնիկա եւ ռազմամթերք, հայտնել են ռուս զինվորականները։
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական հանդիպմանը, որը մայիսին կայանալու է Թբիլիսիում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում, ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Քուվեյթի նավահանգստային վարչությունը (KPA) դադարեցրել է Իրանից եւ Իրան ուղեւորափոխադրումները երկրի նավահանգիստներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերից հետո:
Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Ինձ թվում է՝ ես միակ վերլուծաբանը չեմ, որ կարծում է, թե խոսակցությունը ոչ թե չստացվեց, այլ տապալվեց այն պարզ պատճառով, որ մենք 45 րոպե հետևում էինք, թե ինչպես են երկու ղեկավարներ որոշակի հայտարարություններով միմյանց պատասխանում, որն այդ քննարկմանը հետևողների համար դիտարժան չէր, առավել ևս՝ այն մարդկանց համար, որոնք ծանոթ չեն ԼՂ հակամարտության կարգավորման մանրամասներին: