Բաժիններ՝

Ստորգետնյա ցնցումներ Իրանում և Թուրքիայում. կան զոհեր

Փետրվարի 23-ին Իրանի Խոյի շրջանում գրանցվել է 5.9 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են նաև Թուրքիայի արևելյան շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:53-ին, իսկ երկրորդը` 19:00-ին:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած երկրաշաժի հետևանքով ցնցումներ և փլուզումներ են եղել Վանի նահանգի Բաշքալե շրջանում: Ըստ նախնական տեղեկությունների ստորգետնյա ցնցումներից վնասվել է շուրջ 700 տուն:

Մարդկային կորուստների մասին խոսելիս՝ Սոլյուն տեղեկացրել է, որ  Վան նահանգում 9 մարդ է մահացել, այդ թվում` 4 երեխա, իսկ 50 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ Վանի բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս