
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիան որոշել է փակել Իրանի հետ սահմանը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հղելով Daily Sabah-ին, իշխանություններն այդ որոշումը կայացրել են, երբ հայտնի դարձավ, որ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը: Նշվում է, որ այս միջոցն ընդունվել է Նովրուզի տոնակատարությանն ընդառաջ Իրանից Վան նահանգ ուղևորվող զբոսաշրջիկների հոսքը կանխելու համար: