Մարտուն Գրիգորյանը հանդիպել է Գյումրիի տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Մարտուն Գրիգորյանը հանդիպում է ունեցել հայրաքաղաքի տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ։

Ֆեյսբուքյան իր էջում նա մի կարճ տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Բավականին հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ ունեցել Գյումրիում տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ, ովքեր իրապես ոլորտում են, փորձառու են ու իրենց ջանքերն այս ոլորտում շատ ընդգծված են»։

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։

Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են՝ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այլընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը, և այլք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31