Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։
«Շատ լավ գիտակցում եմ, որ այս գրառումս ցինիկ է… Բայց մենք պետք է հասկանանք, որ շատ ցինիկ է աշխարհը, իսկ իմ գրառումն ընդամենը այդ անսահման ցինիզմի արձանագրումն է: Եվ քանի դեռ մենք, հայտնի առակի ագռավի նման, հավատալու ենք ամեն մեկի «բարի և գեղեցիկ խոսքին», մեր բաժին «պանիրը» միշտ մեր քթի տակից տանելու են»:
Հնդկաստանի հյուսիսում առնվազն 81 մարդ է զոհվել հորդ անձրևների հետևանքով առաջացած ավերումներից: Այս մասին տեղեկացնում է India Today պարբերականը։
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:
ԱՄՆ-ն համաձայնել է Իսրայելի կողմից Գերմանիային Arrow 3 հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի վաճառքին։ Այդ համակարգերն Իսրայելը մշակել է ԱՄՆ-ի հետ միասին, ուստի դրանց արտահանումը պահանջում էր Վաշինգտոնի հավանությունը։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը և գործարքը որակում «պատմական»:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի մասին, նկատեց՝ ցանկալի է, որ այս նիստին հետևի հատուկ բանաձևի ընդունում, պարտադիր բանաձևի։
Տեղացիների հաղորդմամբ` Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն։ Ականատեսների վկայությամբ՝ նրան ծովից դուրս են բերել անգիտակից վիճակում, գլուխը վնասված։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը լայնածավալ հոդված է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»։
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհներն առնվազն 111 մարդու կյանք են խլել։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Մաուիի շրջանի վարչակազմի հայտարարությունը։
Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Մինսկը չեղարկել է Կիևի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը։ Բելառուսի նախարարների խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետ հարթակում։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:
Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում արձանագրվեց՝
Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։ Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։
Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանցիները Նյու Յորքում հարձակվել են հայ ընտանիքի վրա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան բյուջեով միջոցներ է հատկացրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Կիևին օգնելու համար։
Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 16-ին մասնակցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։
Խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինել ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն։
ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար:
Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 391,7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Շվեյցարիան անհրաժեշտ է համարում գտնել հրատապ լուծում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։