Բաժիններ՝

ԱՄՆ-ում պտտահողմերը 7 մարդու կյանք են խլել

ԱՄՆ կենտրոնական նահանգներում հորդառատ անձրևներով ուղեկցվող տասնյակ պտտահողմերի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

CNN-ը հաղորդում է, որ պտտահողմերը ձևավորվել են տեղական ժամանակով ապրիլի 2-ի երեկոյան՝ կենտրոնական ԱՄՆ-ում, այնուհետև հաջորդ օրվա ընթացքում շարժվել են դեպի արևելք։

Զոհերը գրանցվել են Թենեսիի, Միսուրիի և Ինդիանայի նահանգներում։ Արկանզասի, Թենեսիի և Միսիսիպիի նահանգներում հայտարարվել է փոթորկի վտանգ, որը կարող է տարածաշրջանում մոլեգնել մինչև ապրիլի 5-ը։

Բացի այդ, նշված նահանգներում ապրիլի 5-ին և 6-ին հորդառատ անձևներն, ամենայն հավանականությամբ, հեղեղումներ կառաջացնեն։

Թենեսիի Սելմեր քաղաքում, ըստ նահանգապետի, ամբողջական թաղամասեր են ոչնչացել։

Նահանգի արևմուտքում գտնվող համալսարաններից մեկում դասերը չեղարկվել են տանիքին անձրևաջրերի հասցրած վնասի պատճառով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թենեսիում արտակարգ իրավիճակ հայտարարելուն, ինչը կնպաստի նահանգին օգնության տրամադրմանը։

Կենտուկիի նահանգի օդանավակայաններից մեկը, ինչպես նաև մի շարք կոմերցիոն շենքեր վնասվել են պտտահողմերում թռչող առարկաների պատճառով։

24 ժամվա ընթացքում մի շարք նահանգներում մեկ ամսվա տեղումներ են գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930