Բաժիններ՝

ԱՄՆ-ի մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար. ԱՄՀ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 2-ին հայտարարված փոխադարձ մաքսատուրքերը զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության զարգացման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Մենք դեռ գնահատում ենք հայտարարված մաքսատուրքային միջոցների մակրոտնտեսական հետևանքները, բայց դրանք բացահայտորեն զգալի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության հեռանկարների համար դրա դանդաղ աճի շրջանում: Կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են էլ ավելի վնասել համաշխարհային տնտեսությունը», – նշել է նա:

«Մենք Միացյալ Նահանգներին և նրա առևտրային գործընկերներին կոչ ենք անում կառուցողական աշխատանքի՝ առևտրային լարվածության կարգավորման և անորոշության նվազեցման նպատակով», – հավելել է հիմնադրամի ղեկավարը։

Նա ասել է, որ ԱՄՀ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի  հետևանքների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն ամսվա վերջին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։

Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա նշել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրքը կսահմանի 10 տոկոսի չափով։ Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​​մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից սահմանել է 25 տոկոս մաքսատուրք երկիր ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930