Պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:
Հաշվի առնելով Նախագծի կարեւոր նշանակությունը գործարարների շահերի եւ, ընդհանրապես, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է դրա ուսումնասիրություն:
Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:
Հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին ու երկու կառույցների մի խումբ ներկայացուցիչների:
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներո ւմ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պողոս Պողոսյանին ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:
Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Դավիթ Մանուկյանը նշանակվել է ՀՀ աշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ կառավարությունը սահմանել է որոշ խմիչքների թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունը ՀՀ տարածքում գործող գրավատներում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի հունիսի 29-ի որոշմամբ կասեցվել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 249 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 01.12.2016 թվականը:
Վաղը՝ հուլիսի 7-ին, ճանապարհը բաց կլինի առավոտյան ժամը 06։00-ից մինչև 20։00-ն։
Հուլիսի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին:
Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպումը կայացել է դեսպան Իոաննիս Տայիսիի ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: