Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 15 մլրդ 265 մլն դրամ, որից մրցակցային`13 մլրդ 445 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`1 մլրդ 820 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 937 378 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8739 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9200 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930