«Բոլորս համոզված ենք և գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա: Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,- հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը:
Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան։
այաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։
Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված շրջաններում շինարարության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցերին:
ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կարգով սահմանվել է 2011թ.-ից անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից առցանց ռեժիմով, ՎԵԲ ծառայության միջոցով, յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու պարտադիր պահանջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:
Համաշխարհային մաքսային կազմակերպության նախաձեռնությամբ և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդի ֆինանսավորմամբ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Ներդաշնակ համակարգի գործնական կիրառում» խորագրով, որի նպատակը Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցների շրջանում սակագնային դասակարգման կարողությունների բարձրացումն է:
ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը 2017 թվականի նոյեմբերի 5-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների, սփյուռքի նախարարները, արտաքին գործերի նախարարի տեղակալը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվող Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Դանիայից և մի շարք այլ երկրներից:
Պետական եկամուտների կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային հարկային տեսչությունների սպասարկման սրահների աշխատանքի կազմակերպումը կառավարման տարածքային մոդելից փոխվել է գործառութայինի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին և այլ օրենքներ։
Նոյեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:
Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:
Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:
Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Տեխաս նահանգի Սաթերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: