Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացանք կառավարության կայքից:
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունումը:
Ղեկավարվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը:
Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն ստանալու նպատակով ՀՀ 4 քաղաքացի մեկնելու է Բուլղարիա:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, մտահոգիչ է համարում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը:
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 54 զինծառայողի անուն։
Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:
2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021թ.-ին դիմել է Սահմանադրական դատարան: Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդմասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 2016 թվականի ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:
2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին:
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ կեղծ ադրբեջանական խաղաղասիրությամբ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին:
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մարտի 30-ին արտգործնախարարությունում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
ԱդրբեջանԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: