Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն ԱՄՆ պետդեպի պաշտոնյանին մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնի հետ։

Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը մասնակցել է հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

ՀՀ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակից, նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա իրավիճակը։

Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031