Ալեն Սիմոնյանը 12 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մինսկ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը կմեկնի Մինսկ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից:
Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությամ նեջ նշվում է, որ պատվիրակությունը մեկնում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու համար:
Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը, ՔՊ խմբակցությունից Հովիկ Աղազարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, նույն վարչության աշխատակից Սոֆյա Մնացականյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, նույն վարչությունից Էդուարդ Կարապետյանը, օպերատոր Դավիթ Հակոբյանը եւ հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը:
Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը: