ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։
Երկրի արբանյակի գաղտնիքների հետագա բացահայտմանը և նրա հնարավոր ռեսուրսների օգտագործմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկու հետ։
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 24-ին ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու օգոստոսի 24-ին տեղի ունեցած 18-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։ Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելիքյանին։
Օգոստոսի 24-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ:
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից:
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
Հայկական կողմից կորուստներ չկան։
Նշվում է, որ հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հաղորդում են ԿԲ-ից:
Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, պետք է հանձնեն հավաստագրման քննություն ու ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզում անցկացած խորհրդակցության ընթացքում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»:
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականությունը, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: