33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման պարտականությունը, ինչպիսիք են իրավահավասարությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհի տրամադրման հայտերն ամփոփվել են:
Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով:
Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը։
Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև։
Թշնամին տենչում է վերացնել մեր պետականությունը, լուծարել մեր պետական ինստիտուտները և կլանել Արցախը։ Պատերազմից հետո անցնող երեք տարիների ընթացքում, և հատկապես, վերջին ամիսներին՝ շրջափակման պայմաններում, մենք ազգովի դրսևորել ենք մեր պետականության շուրջ բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, և ցուցաբերել ենք դժվարությունների հանդեպ աննախադեպ տոկունություն։ Այս ամենը մենք արել ենք հանուն մեր պետականության, հանուն մեր հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր բնատուր իրավունքի։
Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 22- ին ժամը 12:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային Ժողովից։
Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և ուժային կառույցների ՝որպես պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ։
Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 21-ին ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։
Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որի անհետ կորելու մասին նախօրեին հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հայտնաբերվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։
Արցախից 7 բուժառու այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բուժկենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը: Այս
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն oգոստոսի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին:
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այցելելու է Հայաստան։
Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):