Արարատ Միրզոյանը ևս ժամանել է Փարիզ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ, որտեղ այսօր կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Տեսանյութեր

Լրահոս