«Հեղաշրջում էր ծրագրվում. Սլովակիա է ժամանել փորձագետների մի խումբ, որոնք մասնակցել են Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին և Ուկրաինայի «մայդանին»». Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է նախապատրաստվում։

«Ես կարող եմ հավաստել, որ Սլովակիա է ժամանել փորձագետների մի խումբ, որոնք ակտիվորեն մասնակցել են Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցած «մայդանին»։

Այդ խումբը ֆինանսավորում էր տարբեր աղբյուրներից, և ես ողջունում եմ նախագահ Թրամփի այն որոշումը, որի համաձայն եվրոպական ժողովրդավարության համար սպառնալիք հանդիսացող նման խմբերի ֆինանսավորումը դադարեցվում է»,- նշել է Ֆիցոն։

 

Տեսանյութեր

Լրահոս