Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարը Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական գերատեսչությունների միջև կապի ալիքների բացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Անկարան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգը երկրի համար և ճկունություն է հանդես բերում Սիրիայում հակամարտության կարգավորման իր դիրքորոշման մեջ, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցի շուրջ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բաժնետոմսերը կարող են վաճառքի հանվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական բարեփոխումների հարցերով օգնական Նատիգ Ամիրովը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 ենթադրյալ անդամներ են ձերբակալվել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանի ուշադրությունը կհրավիրի պաշտոնական Բաքվի դիրքորոշման նկատմամբ՝ կապված Թեհրանի Օլիմպիադային Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության հետ։
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահի տեղակալ Ալփա Ալթընորսան։
Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ՝ Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, կհրապարակի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր գնահատականը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է մնում։
Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը պետք է կայացնեն ադրբեջանցիները։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունը, երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Վրաստան և Ադրբեջան այցելության օրակարգը։
Նավթի ցածր գները, արժութային պահուստների կրճատումը և արտաքին շոկերի ուժեղացումը ստիպել են Ադրբեջանի Կենտրոնական բանկին երկու անգամ անցկացնել մանաթի դևալվացիա։
«Զգացվում է աջակցության ապահովման սուր անհրաժեշտություն։ Ավելի քան 500 մլն դոլարը մեզ արդեն հատկացվել է, սակայն մենք հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունենք»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Ռուսաստանը, որը պատրաստվում է 2017թ․նախագահել ԱՊՀ երկրների խորհրդում, առաջարկելու է պետությունների ղեկավարների հերթական նիստը հրավիրել Մոսկվայում: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարը և Վալերի Գերասիմովն Անկարայում ձեռնամուխ են եղել բանակցություններին, հայտնում է Нaberturk-ը։
Վրաստանի վարչապետը կարծում է, որ ամենամեծ խնդիրը, որը ծառացած է Վրաստանի կառավարության առաջ, այն է, որ երկիրն «ապագայում դառնա տարածաշրջանում կայունություն փարոս և առաջ մղող ուժ»։
ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հրապարակել է Ադրբեջանի տնտեսության մասին արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության առցանց-հեռարձակում կվարի ինչպես վերգետնյա խցիկներից, այնպես Էլ անօդաչուից: Այս մասին լրագրողներին հայտնել Է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 8-ից մինչև 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Հորդառատ անձրևների և քամու հետևանքով տուժել են Արևելյան Վրաստանի Լագոդեխի շրջանի երեք գյուղեր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի պետական դպրոցներում ու մանկապարտեզներում սկսվել է ուսումնական տարին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրավապաշտպանների վիճակի մասին հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Թուրքիայի արևելյան Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները պայթեցրել են զինվորականների զրահապատ փոխադրամիջոցը, որը հետևել է ավտոշարասյանը:
Թուրքիայի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել գերմանական Spiegel ամսագրին, որի վերջին համարում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչել էին «բռնապետ», հայտնում է AFP գործակալությունը։
Թուրքիայի Հաքքարի նահանգի հիվանդանոցներից մեկում հրազենային վիրավորումից մահացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայտնի ներկայացուցիչ Ահմեդ Բուդակը։
«Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի ծովային հատվածի իրականացման շինարարության թույլտվությունը, ասվում է ռուսական գազային ընկերության հաղորդագրության մեջ։
Իրանը կարող է տարածաշրջանային խողովակաշարեր վարձակալել իր գազը Եվրամիության երկրներ արտահանելու համար՝ նոր երթուղիների շինարարության փոխարեն։
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն այսօր հայտնել է, որ սեփականաշնորհման ծրագրի շրջանակում երկրում վաճառվել է 36 միավոր պետական գույք։