Վաղը խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը այս թեմայով հրատապ քննարկում են նախաձեռնել, որի մանրամասներին դեռ կանդրադառնամ։
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն երկու հրամանագիր է ստորագրել, որոնցով ժամանակավոր արգելվում է արդյունաբերական առանձին ապրանքների, ինչպես նաև հացահատիկի վերամշակման միջոցով ստացված արտադրանքի արտահանումը: Այս մասին հայտնել է Բելառուսի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։
2016 թ. սեպտեմբերին փակ դռների հետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, 30 տարի միջազգային բոլոր հարթակներում պարտություն կրած Ադրբեջանն այսօր Հայաստանի թուրքամետ իշխանության շնորհիվ դարձել է հաղթած երկիր, թեև մինչ օրս շարունակում է վախենալ Հայաստանի նախկին իշխանություններից․ Ալիևն ինքն էլ օրեր առաջ խոստովանել է դա:
Ռուսաստանում էլեկտրոնիկայի խանութներն ստիպված են հրաժարվել տարաժամկետով տեխնիկայի վաճառքներից: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով առեւտրական ցանցերի ներկայացուցիչներին:
Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել Ուկրաինային տարմադել 10 միլիոն յուան (շուրջ 1,57 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ լրացուցիչ մարդասիրական օգնություն: Մարտի 21-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ական դաշնակից, պետք է ընդունի հունական պահանջներն Էգեյանում և Արևելյան Միջերկրականում։
Պետք է ասեմ, որ, այո, պատերազմի օրերին կամ դրանից առաջ դանդաղություն կար, բայց պասիվություն՝ ոչ, քանի որ աշխատանքները միանշանակ շարունակվում են, թեպետ ցուցադրական չկան: Գոնե դաշնակցական երիտասարդները տարբեր առիթներով դուրս են եկել Սումգայիթի խնդրով, ռազմագերիների հարցով: Իսկ նվազ ակտիվ վիճակը պայմանավորված է ահավոր խորը հիասթափությամբ: 44-օրյա պատերազմի ելքը նաև Սփյուռքի համար էր ցնցում:
«Մենք սկսել ենք աշխատել Ուկրաինայի անդամակցության հայտի հիման վրա եզրակացություն տրամադրելու ուղղությամբ: Մենք կաշխատենք հնարավորինս արագ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ գումարի քառորդը կտրամադրի Բեռլինը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը:
Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների մասին։
ՀՀ իշխանությունները շարունակում են ակտիվ շփումներն արևմտյան ուղղությամբ: Փաշինյան-Բլինքեն, Փաշինյան-Թրյուդո, Փաշինյան-Մակրոն, Միրզոյան-Լը Դրիան հեռախոսազրույցներից, վերջերս Թուրքիա կատարած այցից, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուց հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցեր կատարեց Ֆրանսիա ու Բրյուսել: Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ-Եվրոպա կոնֆլիկտային հարաբերությունների ֆոնին հատկապես ուշագրավ էր մարտի 17-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ։
168.am-ը Սյունիքի մարզի Բարձավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սուրեն Պապիկյանն այցելե՞լ է Բարձրավան, քանի որ Բարձրավանն այն գյուղերից է, որը թշնամու սադրանքների արդյունքում հայտնվում է շրջափակման մեջ, նախկինում նման մի քանի դեպք արդեն արձանագրվել է։
Ըստ կայքի՝ «Մետա» ընկերությունը, որին պատկանում են Facebook, Instagram սոցիալական ցանցերը և WhatsApp մեսինջերը, փոխել է իր քաղաքականությունը և անթույլատրելի է համարում ՌԴ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերը:
Ռուսաստանը եւ Ղազախստանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել հանրապետության տարածքով Չինաստան նավթի տարանցման ավելացման հարցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ երկարացվել է Ղազախստանի տարածքով Չինաստան Ռուսաստանից նավթի տարանցման նախկին պարտավորագիրը:
Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը ղեկավարելու երկար ժամանակ չի մնացել։ Այս մասին նա հայտարարել է դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը, գրում է apsny.ge կայքը։
Չավուշօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել ենք հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը. Արարատ Միրզոյան:
Ի վերջո որոշում կայացրեցինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որտեղ հանդիպել եմ Ջոզեֆ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու եւ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին։
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միացյալ Նահանգները կարող է էլ ավելի ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիփ Սինգհը հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանը Հայաստանում 3000 մետր բարձրության դիրքեր է օկուպացրել. դա հարձակողական նպատակով է արված, պլացդարմ է պատրաստել. Հրանտ Միքայելյան:
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, ութ հումանիտար միջանցքներ են համաձայնեցվել Դոնեցկի, Լուգանսկի եւ Կիեւի մարզից մարդկանց տարհանման համար։
Պայթյուն է որոտացել պայթանյութերի արտադրության գործարանում, որը գտնվում է Արեւմտյան Մակեդոնիայի Գրեւենա քաղաքի մերձակայքում: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Հունաստանի հրշեջ ծառայությունը:
Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թուրքիայի կառավարությունը չի ընդունի ԱՄՆ-ի՝ С-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու առաջարկը՝ Անկարայի դեմ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը, փոխանցում է gazeta.ru-ն։
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստանի տարածք ժամանած քաղաքացիների քանակը մեկ օրում ավելացել է 12,7 հազարով եւ մարտի 21-ի առավոտվա դրությամբ կազմել գրեթե 348 հազար:
Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Մարտի 20-ին այդ մասին հայտնել է Թունիսում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունը։