Թուրքիայում հարձակվել են ընդդիմադիր կուսակցապետի վրա

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ հարձակում է իրականացվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կուսակցապետի գլխին ձեռքով հարված է հասցվել Աթաթյուրքի մշակութային կենտրոնի մոտ, որտեղ մայիսի 4-ին իրականացվում էր ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատգամավոր Սըրրը Սյուրեյա Օնդերի հոգեհանգիստը:

ԺՀԿ-ի կուսակցապետի վրա հարձակում կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հարձակման պահը տեսաձայնագրվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031