Բաժիններ՝

Դեժավյու կամ երբ դանակը հասնում է ոսկորին. «Վանաձորի-քիմպրոմը» գնում է «Նաիրիտի» հետքերով

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է ընդուներ «Վանաձորի-քիմպրոմ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների, սակայն հանդիպումը հետաձգվել է և այս շաբաթ չի կայանա: Հանդիպումը նախաձեռնած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 168.am-ին հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչը հանդիպման հետաձգումը պատճառաբանել է վարչապետի զբաղվածությամբ:

Թե ի՞նչ է կատարվում «Վանաձորի-քիմպրոմում», Է.Մարուքյանը դժվարացավ մեկնաբանել. «Տարբեր ինֆորմացիաների հակասություններ կան, մինչ օրս ինչ ասվել է, դա ըստ էության չի կատարվել: ԵՎվ հիմա էլ ո´չ վստահություն, ո´չ հույս կա, որ ինչ- որ բան կլինի: Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ ասվել է, թե ՋԷԿ-ի հետ կապված ներդրողներ կան բալթյան երկրներից, կարող է այն առանձին գործարկվի: Աշխատողներին խոսք են տվել, որ գործարկման պարագայում աշխատավարձի պարտքերը կփակվեն: Մնացյալը պետք է սպասենք, տեսնենք, թե այս հերթական խոստումն ինչ է լինում»:

Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձորի-քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» վարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց, հասավ սնանկության շեմին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ տարիներ շարունակ մոլորեցնում էին աշխատողներին՝ անվերջ հայտարարելով, թե ներդրողներ են փնտրում, բանակցում են, ահա-ահա կավարտեն բանակցությունները, աշխատավարձի պարտքերի խնդիրը կլուծվի, ու գործարանը կաշխատի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս