Արդյունաբերությունը չի աճում
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.5%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` տնտեսության բոլոր ճյուղերը որոշակի աճ են արձանագրել, բացի էլեկտրաէներգիայի արտադրությունից, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 3.2%-ով, իսկ ահա արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում փոփոխություն չի կրել` 0%:
2014 թ. առաջին կիսամյակում 2013թ. առաջին կիսամյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքն ավելացել է 1.4%, շինարարությունը` 0.4%, առևտրի շրջանառությունը` 5.6%, ծառայությունների ծավալը` 4.0%:
Արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 1.0%: Ուշագրավ է, որ եթենախկինում պաշտոնյաները որպես դրական միտում էին ներկայացնում արտահանման աճի տեմպերի գերազանցումը ներմուծման աճին, ապա հիմա իրավիճակը կրկին փոխվել է և արտահանումը զիջում է ներմուծմանը: Այսպես` նշված ժամաակահատվածում արտահանումն ավելացել է ընդամենը 0.8%, իսկ ներմուծումը` 1.1%: