Բաժիններ՝

Աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 130 հարկ վճարողների մոտ առաջացել է 11մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ

Ֆինանսների նախարարի՝ 23.07.2014թ. ««Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին»» հանձնարարականի համաձայն՝ հարկային տեսչությունների կողմից իրականացվում են հարկային հաշիվների անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի ամենօրյա վերլուծություններ, որոնց արդյունքում չեղյալ և անվավեր ճանաչման հաճախ կրկնվող դեպքերում համապատասխան հարկ վճարողներին ուղարկվում է իրազեկման թերթիկ: Հարկ վճարողների կողմից իրազեկման թերթիկներին տրված բացատրությունների հիման վրա գնահատվում է վերջիններիս ռիսկայնությունը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռիսկային համարված հարկ վճարողների մոտ նախատեսվում և իրականացվում են հարկային ընթացիկ հսկողության միջոցառումներ: Մասնավորապես, հուլիսի արդյունքներով այս առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է 3 հսկիչ գնում, ընթացքի մեջ է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում, նախատեսվում է իրականացնել՝ 2 հսկիչ գնում, չափագրման 6 ուսումնասիրություն և բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացումը, հետևաբար նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը: Այսպես.
1. Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես՝ գների կարգավորման և դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման միջոցով 55 հարկ վճարողների մոտ առաջացել է 48,3մլն դրամի հարկային պարտավորություն:
2. Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 30 հարկ վճարողների մոտ (40 մլն դրամի չափով), և 1 հարկ վճարողի մոտ ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում կատարվել է դեբետի պակասեցում (52մլն դրամի չափով):
3. Աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 130 հարկ վճարողների մոտ առաջացել է 11մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:
4. 55 հարկ վճարողներ էլ հայտարարագրել են աշխատողների իրական թվաքանակը, որի հետևանքով աշխատողների թվաքանակը նրանց մոտ ավելացել է 124-ով:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել են 1մլրդ 135.4մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Փաստաթղթաշրջանառության կարգավորման նպատակով շարունակվում են ոլորտային ուղղվածությամբ հսկողական միջոցառումների իրականացումը:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս