Բաժիններ՝

Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են

Կանխիկ արտարժույթի շուկայում շաբաթվա առաջին օրը արձանագրվել է դրամի կտրուկ արժեզրկում՝ բոլոր արժույթների նկատմամբ։

Այսպես, դեկտեմբերի 15-ի ժամը 14։00-ի դրությամբ դոլարի առքի միջին գինը առևտրային բանկերի կողմից բարձրացել է 5 դրամով և կազմում է 479.7 դրամ։ Կան բանկեր, որ 1 դոլարի համար առաջարկում են 482 դրամ։

Ամերիկյան արժույթի վաճառքի գինն ավելի շատ է բարձրացել՝ 7.33 դրամով։ Բանկերը դոլարը վաճառում են միջինը 490 դրամով։

Եվրոյի առքի միջին գինը 594.5 դրամ է (+ 6.2 դրամ), վաճառքինը՝ 617.8 դրամ (+10.9 դրամ)։

Կարդացեք նաև

Ռուսական ռուբլու առքի միջին գինը բարձրացել է 0.01 դրամով և կազմում է 8.09 դրամ, վաճառքինը՝ 8.76 դրամ (+0.04 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս