Բաժիններ՝

«Եթե նավթի միջազգային գները շատ ցածր լինեն, քան կանխատեսում են, մենք կունենանք դրանից ածանցված բացասական հետևանքներ». Վարդան Արամյան

Հաջորդ տարի Հայաստանի տնտեսության 3.2% աճի շրջանակներում դրված սցենարը գլոբալ տնտեսության, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության, միջազգային շուկայում հանքահումքային գների աճն է: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս սցենարից եթե որևէ շեղում լինի, դա կազդի մեր ՀՆԱ աճի վրա:

«Ռուսաստանի տնտեսությունը, որ սանկցիաներից հետո հասել է հատակին, և որի համար հաջորդ տարին կայունացման տարի է, բայց եթե նավթի միջազգային գները շատ ցածր լինեն, քան կանխատեսում են, նշանակում է, որ մենք կունենանք դրանից ածանցված բացասական հետևանքներ մեր տնտեսության վրա»,- ասաց Վ.Արամյանը:

Անդրադառնալով ներքին ռիսկերին` նախարարը նշեց, որ եթե ռեսուրսների չբավարարման հետևանքով կառավարությունն օբյեկտիվորեն որոշ բաներ չկարողանա իրականացնել, դա կազդի, որ 3.2% աճն ապահովվի: Ըստ նրա` ռիսկերը միայն նվազման ուղղությամբ չեն, նաև աճի ուղղությամբ են. «Տնտեսական աճը հնարավոր է ավելի բարձր լինի` արտաքին գործոններով պայմանավորված, և դա ավելի մեծ դրական ազդակ լինի զարգացումների համար, քան սպասում էինք: Օրինակ` Դոնալդ Թրամփի հաղթանակը միջազգային շուկաների վրա դրական ազդեց, պղնձի գները բարձրացան և այլն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս