Բաժիններ՝

Որ մարզերում են փողոցներն ավելի բարեկարգ

Ըստ ճանապարհային տնտեսության բարեկարգվածություն իրականացնող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2015թ. հանրապետության քաղաքային համայնքների փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է 3713.7 կմ՝ 41472.7 հազար քմ ընդհանուր մակերեսով:

Ընդհանուր 3713.7  կմ-ից  2892.5-ը (77,9%-ը) բարեկարգված են, մնացածը՝ բնահողային։

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը (այդ թվում՝ բարեկարգված և բնահողային)՝ ըստ առանձին մարզերի։ Մենք այդ տվյալները վերածել ենք տոկոսների, որպեսզի հասկանալի դառնա, թե որ մարզերի փողոցներն են ավելի բարեկարգ և հակառակը։

Ամենալավ վիճակում, ինչպես տեսնում եք, Շիրակի մարզն է. 341.3 կմ ընդհանուր երկարություն ունեցող փողոցներից և անցումներից 325.6 կմ-ը (95.4%) բարեկարգված են:

Մայրաքաղաքն այս առումով երկրորդն է՝ 94%։

Ցանկի վերջում հայտնվել է Գեղարքունիքը։ Այս մարզի 337.1  կմ ընդհանուր երկարությամբ փողոցներից ու անցումներից բարեկարված է ընդամենը 109կմ-ը կամ 32.3%-ը։

roads

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս