Բաժիններ՝

«Ֆինանսների կառավարման ոլորտում եթե իմ աչքին կընկնեն օրենքի խախտումներ, միանշանակ միջոցներ կձեռնարկեմ». Վարդան Արամյան

Ցանկացած համակարգ անարդար մոտեցումներով ծանրաբեռնելու դեպքում, անգամ շատ լավ նախագծված համակարգը դատապարտված է ձախողման: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության, միլիոնատեր գեներալների և բանակում չարաշահումների պատճառով աշխատանքից հեռացված պաշտոնյաների պատասխանատվության անհրաժեշտության մասին:

«Դրա համար պետք է միջոցներ ձեռնարկվի վստահությունը վերականգնելու համար: Եթե ունենք անվստահության, հուսալքության մթնոլորտ, շատ ավելի դժվար է առաջ շարժվելը»,- ասաց նա:

Ըստ նախարարի` համակարգի գաղափարախոսությունը դրական է, բայց ծանրաբեռնելու դեպքում առաջ չենք շաժվելու: Վ.Արամյանը նշեց, որ սովորաբար չարաշահումների հետ կապված քրեական գործեր հարուցվում են, երբ հաղորդում է լինում. «Ես դրա մասին տեղեկացված եմ այն մասով, ինչով որ մամուլը գրում է: Իմ տիրույթի մասով ֆինանսների կառավարման ոլորտում եթե իմ աչքին կընկնեն այնպիսի խախտումներ, որ կլինեն օրենքի խախտում, միանշանակ, միջոցներ կձեռնարկեմ: Բայց ես այդպիսի մանդատ չունեմ, դա իմ մանդատի ներքո չէ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս