Հայաստանում ուղևորափոխադրումների ծավալները նվազել են
Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 153 մլն 510,7 մարդ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 0,9 տոկոսով:
Այդ թվում մեծ մաս են կազմում ավտոմոբիլային ուղևորափոխադրումները՝ շուրջ 136 մլն 185,8 մարդ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1 տոկոսով:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է օդային ուղևորափոխադրումները՝ կազմելով 1 մլն 549,4 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն ավելացել է 5,6 տոկոսով: 1,9 տոկոսով աճել են նաև երկաթուղային ուղևորափոխադրումները՝ կազմելով 276 հազար մարդ:
Միևնույն ժամանակ նվազել է էլեկտրատրանսպորտային ուղևորափոխադրումը՝ շուրջ 0,2 տոկոսով: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 15 մլն 499,5 հազար մարդ: