
«Հայաստանի պետական պարտքի վերակառուցման հարց չի քննարկվում». նախարար

Հայաստանի պետական պարտքի վերակառուցման հարց չի քննարկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Վերակառուցում նշանակում է, որ դու քո պարտքային պարտավորությունները չես կարողանում կատարել, ունես լիկվիդայնության խնդիր և գնում ես վերակառուցման: Այլ երկրների հետ համեմատական ձևաչափում մենք նվազ պատքի բեռ ունեցող երկիր ենք համարվում: Այդ դեպքում տրամաբանությունը ո՞րն է, որ խոսենք պարտքի վերակառուցման մասին»,- ասաց Վ.Արամյանը:
Ըստ նրա` պարտքի վերակառուցման անհրաժեշտություն առաջանում է պարտքային պայմանավորվածունները կատարել չկարողանալու դեպքում, երբ կառավարությունը ստիպված է լինում գնալ վերակառուցման. «Երբ կանխիկ հոսքերի համահարթեցման համար վերցնում ենք ներքին պարտք, դա պարտքի վերակառուցում չի, դա մի գործիք է, որով դու հարթում ես քո կանխիկ հոսքերը և դա ընդունված գործիք է ամբողջ աշխարհում»: