Բաժիններ՝

Մակրոտնտեսությունից փոխանցված ռիսկերը կլանվել են ֆինանսական համակարգի կողմից. ԿԲ

ՀՀ գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության ցածր մակարդակը, մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը շարունակում են մնալ արտաքին հատվածից փո խանցված գերակշռող ռիսկեր՝ բացասաբար անդրադառնալով գործարար միջավայրի, ՀՀ բնակչության տնօրինվող եկամուտների վրա: Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության 2016թ. տարեկան հաշվետվության մեջ:

Վերոնշյալ զարգացումներով պայմանավորված՝ 2016 թ. տնտեսական ակտիվությունը դանդաղել է և կազմել 0.2%, իսկ գնաճը՝ -1.1%: Չնայած մասնավոր տրանսֆերտների և գոր- ծոնային եկամուտների նվազմանը՝ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը մշտապես բարելավվել է և կազմել 2.7%:

Այնուամենայնիվ, տարածաշրջանային մակրոտնտեսական անորոշությունների նվազման և արտաքին հատվածից եկամուտների կայունացման հեռանկարի ներքո, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության մեղմացման և կիրառված մակրոպրուդենցիալ գործիքների շնորհիվ մակրոտնտեսությունից փոխանցված ռիսկերը կլանվել են ֆինանսական համակարգի կողմից և վտանգ չեն ներկայացրել ֆինանսական համակարգի կայու նության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031