Բաժիններ՝

ԱԺ նախագահի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի ծանրաբեռնվածությունը 5 անգամ կավելանա

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնապես հայտնել է, որ իր 22 հոգուց բաղկացած աշխատակազմը հասցրել է 6-ի։ Այսինքն՝ աշխատակազմի թիվը 16-ով նվազել է։

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը այս կապակցությամբ ֆեյսբուքի իր էջում գրել է, նման որոշման կայացումը հեշտ չի եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլորն ունեին իրենց հստակ գործառույթները, ինչը բնականաբար հեշտացնում էր ԱԺ նախագահի գործունեությունը։

«Վստահեցնում եմ, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ արժանի էր ունեցած պաշտոնին։ Սակայն, ինչպես իր խոսքում նշեց պարոն Բաբլոյանը, մենք պարտավոր ենք հաշվի նստել մեր պետության հնարավորությունների հետ։

Եթե խոսենք զուտ թվերի լեզվով, ապա իրավիճակը գոհացնող է, խնայողությունը զգալի, սակայն չի կարելի մոռանալ, որ այդպիսով ԱԺ նախագահի աշխատակազմում մնացած յուրաքանչյուր աշխատողի ծանրաբեռնվածությունն առնվազն հինգ անգամ ավելացել է», – գրել է Արսեն Բաբայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս