Բաժիններ՝

Հայաստանի «ամենատղամարդկային» և «ամենականացի» մասնագիտությունները (ուսանողների բաշխվածությունը)

2016/2017 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 17 649 (կանայք` 52.1%), սովորել` 81 648 (կանայք` 53.8%), ավարտել` 19 036 (կանայք` 56.0%) մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ)։

ԱՎԾ-ն ներկայացնում է նաև ուսանողների թիվը՝ ըստ առանձին մասնագիտությունների։ Մենք այդ թվերը բերել ենք տոկոսային տեսքի և դասավորել ըստ մեծության։ Աղյուսակում երևում է, թե որ մասնագիտությունների գծով են տղամարդիկ գերակշռում,  որոնցով՝ կանայք։

Պայմանական ասած, ամենից տղամարդկայինը, գյուղատնտեսական գիտություններն են։ Ըստ ԱՎԾ-ի, այս մասնագիտությամբ անցյալ տարի սովորելիս է եղել 729 ուսանող, բոլորը՝ տղամարդիկ։

Ճարտարագիտություն ուսումնասիրող 4331 ուսանողներից 93.9%-ը (4066-ը) տղամարդիկ են, 265-ը՝ կանայք։

Ճարտարապետության և շինարարության գծով ուսանողների թվում նույնպես տղամարդիկ են գերակշռում՝ 82.8%:

Հակառակ սրա՝ կանայք ավելի շատ են կենսաբանական (83%), լրագրության (86%), սոցիալական աշխատանքի (89.6%) և բանասիրական գիտությունների  (95.7%) գծով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս